вторник, 1 января 2013 г.

Նկարիչը

 Ամեն  անգամ նա փակվում էր իր արվեստանոցում, վերցնում էր ներկերը և սկսում էր նկարել կյանքը...
Ահա կանգնեց, վերցրեց վրձինը և սկսեց նկարել: Նրա ամեն օրը սկսվում էր այսպես:
Նկարեց մի լքված տնակ: Լուռ վառվում էր ճրագը: Ձմեռ էր, սակայն զարմանալի էր նա ընտրեց շատ մուգ գույներ.......
Հանկարծ ցած գցեց վրձինը, ինչ-որ բան խանգարում էր նրան նկարել: Նա վերցրեց նկարը և վազեց դեպի դուրս: Ոտքերը մխրճվում էին ձյան մեջ, նա քայլում էր արագ ասես մոռացաց լիներ, որ այստեղ ոչ ոք չկար: Նա բարձրացավ և կանգնեց բլրի ծայրին, որպեսզի գնահատի կյանքը, հասկանա այն կորցնելու վտանգը:
Հետո վերադարձավ տուն, դրեց նկարը, վերցրեց վրձինը և շատ վառ գույներով սկսեց նկարել: Տնակի կոխքին նկարեց շատ այլ տներ, բակում խախացող երեխաներ...
Նկարը հայտնվեց հատակին, վրձինը թռչեց ձեռքից, նրա աչքերից սկսեցին դանդաղ գլորվել անցյալի հիշողություններով պարուրված արցունքները: Նա նկարել էր իր տնակը: Նա ապրում էր մի հեռավոր վայրում, միայնակ: Երազում էր, որպեսզի վերադառնաին այն օրերը, երբ այս տանը լսվում էր մոր և քրոջ ձայնը: Սակայն նրանք այլևս չկաին: Մայրը մահացավ քաղցկեղից, իսկ քույրը չդիմացավ այդ ամենին և այն նույն բլրից ցած նետվեց:
Նա բարձրացրեց նկարը, գույները խառնվել էին, նա շատ հավանեց նկար, քանի որ այդ գույների խառնաշփոթը նրա կյանքի պատկերն էր: Վերցրեց նկարը ր այն տեղադրեց ննջարանում: Ամեն անգամ տխրությամբ էր լցվում, երբ տեսնում էր այդ նկարը: Դա մի խորհրդավոր նկար էր:

Վերջին տերև...

Սովորական մի օր էր: Աննան դուրս եկավ տանից և սկսեց զբոսնել իր սիրելի պարտեզում:   Ամառ էր, արև ջերմորեն շողում էր և նրա վարսերին տալիս էր ոսկեգույն փայլ: Պարտեզի մեջտեղում վեր էր խոյանում մի հսկա ծառ: Աննային թվում էր, որ այս ծառը օժտված էր խորհրդավորությամբ: Սիրում էր նստել այս ծառի ստվերում և երազել ապագա կյանքի և իր սիրելիյի մասին:

Հանկարծ լսեց իր անունը շրջվեց և մի քանի վարկյան տիրեց լռություն: Դա Դավիթն էր՝ նրա սիրելին:  Արդեն մեկ ամիս էր, ինչ նա քաղաքում չէր: Սա մի մեծ անակնկալ էր Աննայի համար, նրա կյանքի ամենաերջանիկ րոպեները: Աննան նրան հրավիրեց տուն՝ դա մի կախարդական աշխարհ էր: Տունը ամբողջովին պատված էր նկարներով, դրանք Դավիթի ստեղծագործություններն էին: Այո, նա նկարիչ էր: Նրա նկարներում պատկերված էր կյանքը՝ իր բոլոր վառ ու խավար գույներով: Այս նկարներն էին, որ օգնում էին Աննային զգալ Դավիթի ներկայությունը, երբ նա քաղաքում չէր: Օրերը անցնում էր, իսկ նրանք ավելի էին կապվում միմյանց հետ:
Սակայն Աննայի վիճակը կտրուկ փոխվեց: Առաջվա այն կենսուրախ աղջիկը այլևս չկար: Այժմ նա միշտ տխուր էր, իսկ աչքերում արցունքներ էին: Նա տառապում էր թոքախտով: Հիվանդությունը ամբողջովին փոխել էր նրան: Անգամ չէր կարողանում դուրս գալ տանից: Այդ ծանր օրերի միակ ընկերը այն մենավեր ծառն էր, որը ասես դարձել էր նրա կյանքի միակ հույսը: Արդեն աշուն էր, նրա վիճակը գնալով վատթարանում էր: Դրսում ուժեղ տերևաթափ էր: Աննան մտածում էր, որ երբ կթափվի այն մենավոր ծառի վերջին տերևը, իր կյանքը կավարտվի: Նա համոզված էր, որ շուտով ծառը ամբողջովին կմերկանա:
Աննան վերցրեր թուղթը և սկսեց գրել Դավիթին ուղված մի նամակ   << Հաճախ հենց ինքը կյանքն է մեզ ստիպում գնահատել իրեն, հասկանալ այն կորցնելու կարևորությունը: Սակայն մենք սովորաբար գնահատում ենք կյանքը, երբ կանգնած ենք լինում այն կորցնելու շեմին: Այժմ տխուր չեմ այլ  ուրախ, որ կարողացել եմ քեզ հետ անցկացնել իմ կյանքի ամենաուրախ պահերը: Իմ համար այժմ շատ դժվար է այս ամենը գրել քեզ, բայց ես հեռանում եմ թողնելով այն փոքրիկ հեքիաթը, որը միասին էինք ստեղծել: Այս օրերին ես խուսափում էի քեզ հանդիպել, իմ համար դժվար էր նայել քո աչքերին և ձևացնել թե ոչինչ չկա: Միայն այն մենավոր ծառը, որի ստվերում սիրում էի երազել, կհասկանա թե այժմ ինչ է կատարվում իմ հոգում: Այժմ խոր աշուն է և մնացել են իմ ու մենավոր ծառի վերջին տերևները: Մեր սերը այնքան զորեղ է, որ այս պահին անգամ ստիպում է ինձ երազել մեր ապագայի մասին...>>:
 Նա կիսատ թողեց նամակը, վերցրեց այն և դրեց պատուհանին: Նա անգամ չէր մտածել,  որ Դավիթը կնկատի այն ժամանակից շուտ: Դավիթը կարդալով նամակը ցնցվեց, չգիտեր ինչ աներ, պատրաստ էր անգամ սեփական կյանքը տալ: Հանկարծ մի միտք ծագեց: Նա վերցրեց վրձինը և սկսեց նկարել սովորական մի տերև: Այն այնքան բնական էր ստացվել, ասես հենց նոր պոկված լիներ ծառից:
Ցուրտ երեկո էր, քամին ուժեղ սուլում էր, Դավիթը համոզված էր, որ առավոտյան ծառը ամբողջովին կմերկանա: Նա վերցրեց նկարած տերևը և շտապեց դեպի այն արահրետը, որը տանում էր դեպի Աննայենց պարտեզ: Հասնելով այնտեղ մոտեցավ ծառին և սկսեց տերևը ամուր փաթաթել ծառի վրա: Արդեն առավոտ էր, Աննան վախով դուրս եկավ պարտեզ, նա կարծում էր, որ սա իր կյանքի վերջին օրն էր, սակայն նկատեց այն միակ տերևը, որը ուժգին քամուց չէր պոկվել: Նրա սիրտը լցվեց ուրախությամբ, Աստված նրան մեկ անգամ ևս ապրելու հույս էր տալիս: Օրերը անցնում էին, իսկ տերը այդպես էլ մնում էր, և դա Աննային դարձնում էր առաջվա պես անհոգ:
Ծառերը սկսեցին ծաղկել, մոտենում էր ապրիլ ամիսը, շուրջը տիրում էր աշխուժություն և այս ամենը խորհրդանշում էր նոր կյանքի սկիզբը: Աննան և Դավիթը դուրս եկան տանից և մոտենալով այն խորհրդավոր ծառին Աննան զարմացավ բոլոր տերևները կանաչ էին, իսկ այն միակը դեռ դեղին կապված էր ծառին: Աննան հասկացավ թե ինչ է կատարվել, արցունքները  դանդաղ հոսեցին նրա աչքերից: Նա մոտեցավ պատուհանին, որպեսզի ցույց տար նամակը, բայց այն այլևս այնտեղ չէր: